Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Իմ երեխաներից ոչ մեկը չի լինի Բելառուսի նախագահ»․ Լուկաշենկո

1923
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 17:15
«Իմ երեխաներից ոչ մեկը չի լինի Բելառուսի նախագահ»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է լուրերն այն մասին, թե մտադիր է իշխանությունը հանձնել իր երեխաներին՝ մասնավորապես ավագ որդուն:

«Եվ ամենակարևորը՝ դուք շատ եք լսում այսպիսի խոսակցություններ՝ իշխանության փոխանցում, ահա հիմա Լուկաշենկոն ավագ որդուն կփոխանցի իշխանությունը, նա կղեկավարի երկրում և այլն․․. Ես հաճախ ասել եմ, որ մեր ընտանիքում դա երբեք չի քննարկվել և չի կարող քննարկվել, քանի որ իմ երեխաներից ոչ մեկը Բելառուսում նախագահ չի լինի ինձնից հետո»,- ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքը մեջբերել է Բելառուսի նախագահի կայքը։