Փետրվարի 25-ի հանրահավաքների մասնակիցների թիվը․ ԻՔՄ
Այսօր՝ փետրվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Երևանի Հանրապետության հրապարակում են հավաքվել նրա աջակիցները։ Նշենք, որ վարչապետը աջակիցներին Հանրապետության հրապարակ գալու կոչ արել էր կեսօրին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ այնտեղ ելույթով հանդես կգա 16։00-ին։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հանրապետության հրապարակում աերոնկարահանում է իրականացրել ժամը 16։30-ին։ Այդ պահի դրությամբ, ըստ հավաքի մասնակիցների անհատական հաշվարկի, Հանրապետության հրապարակում գտնվել է 10200 մարդ։ Սրան զուգահեռ, Ազատության հրապարակում ժամը 15։00-ից մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի ցույցը, որին, նույն մեթոդով իրականացված հաշվարկի տվյալներով, ժամը 15։40-ի դրությամբ մասնակցում էր 5400 մարդ։ Ավելի ուշ ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և փակեցին այն։ Ժամը 18։20-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի փակված հատվածում, ըստ անհատական հաշվարկի տվյալների, գտնվել է 2800 ցուցարար։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։ |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00