Երևանի երկնքում հայտնված կործանիչները ռուսաստանյան էին. Փաստերի ստուգման հարթակ
Փետրվարի 25-ին, ժամը 15:20-ի մոտակայքում Երևան քաղաքի փոքր կենտրոնի վրայով կործանիչ ինքնաթիռ անցավ: Բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին Երևանի օդում ՍՈՒ-30-ի թռիչքի մասին: Ինքնաթիռը, սակայն, ոչ թե Հայաստանի ԶՈՒ-ին պատկանող ՍՈՒ-30 էր, այլ ՄիԳ-29, որից ՀՀ սպառազինությունում չկա: Փետրվարի 25-ի առավոտյան Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Դրանից քիչ անց՝ Հանրապետության հրապարակում սկսեցին հավաքվել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, իսկ Ազատության հրապարակում՝ ընդդիմադիրները: Ցուցարարներից շատերը, հավանաբար, սպասում կամ ակնկալում էին Զինված ուժերից ինչ-որ միջամտություն, գրում է Փաստերի ստուգման հարթակը: Ժամը 15:20-ին Ազատության և Հանրապետության հրապարակների վերևում հայտնվեց կործանիչ ինքնաթիռ, որը մի քանի պտույտ կատարելուց հետո հեռացավ: Ինքնաթիռը ողջունեցին թե՛ Հանրապետության, թե՛ Ազատության հրապարակներում հավաքված ցուցարարները: Բազմաթիվ լրատվամիջոցներ այն ներկայացրեցին որպես Հայաստանի Զինված ուժերին պատկանող ՍՈՒ-30: Այդուհանդերձ, Հայաստանի սպառազինությունում առկա ՍՈՒ-30ՍՄ կործանիչ ինքնաթիռների ուրվագիծը էապես տարբերվում է օդում հայտնված ինքնաթիռի ուրվագծից և շատ նման է ՄԻԳ-29 կործանիչի ուրվագծին: Մասնավորապես, ՍՈՒ-30ՍՄ-ը ՄԻԳ-29-ից տարբերվում է թևերի վերջավորությամբ, պոչային հատվածով և նրանով, որ ՄԻԳ-29-ը չունի առջևի հորիզոնական ուղյակներ (переднее горизонтальное оперение): Երևանի օդում հայտնված ռազմական ինքնաթիռը, բոլոր այդ ատրիբուտներով, տարբերվում էր ՍՈՒ-30ՍՄ-ից և նույնական էր ՄԻԳ-29-ին: Միաժամանակ, հարկավոր է նշել, որ ՄԻԳ-29 կործանիչներ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում չկան: Փոխարենը, դրանք կան ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի օդուժի կազմում և տեղակայված են Երևանի «Էրեբունի» օդակայանում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54