Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«30 տարվա հաշիվը գցել են Նիկոլ Փաշինյանի վրա և թռել այս պատմությունից»․ Ալեն Սիմոնյան

414
Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 23:45
«30 տարվա հաշիվը գցել են Նիկոլ Փաշինյանի վրա և թռել այս պատմությունից»․ Ալեն Սիմոնյան

«Նախ պետք է հասկանալ, որտեղից է եկել այդ ճգնաժամը։ Այդ ճգնաժամը եկել է այնտեղից, որ 30 տարի մենք բոլորս արել ենք հակառակը և Ազատության հրապարակում այսօրվա հավաքված ուժերը, որոնք ներկայացնում են անցյալ իշխանության ներկայացուցիչներին, որոնք, այսպես ասած, 30 տարվա այս հաշիվը՝ գցել են Նիկոլ Փաշինյանի վրա, ՀՀ ժողովրդի վրա և թռել այս պատմությունից՝ նախապես պայմանավորվելով, նախապես հողերը հանձնելով։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այդպես չի լինելու։ ՀՀ քաղաքացուն խաբել չի լինելու»,- այսօր «Հանրային հեռուստաընկերության» տաղավարում՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։