«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար»․ ամերիկացի գեներալ
Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակն ամբողջ աշխարհում և սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, Ռազմաօդային ուժերի ասոցիացիայի սիմպոզիումում հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Թոդ Ուոլթերսը: «Չնայած միջազգային հանրության կողմից համընդհանուր դատապարտմանը և շարունակվող տնտեսական պատժամիջոցներին, Ռուսաստանը չարամտորեն գործողություններ է իրականացնում, որոնք ուղղված են ամբողջ աշխարհում ապակայունացմանը։ Այդ գործողություններից շատերը տեղի են ունենում Եվրոպայում․.. Ռուսաստանը շարունակում է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի և մեր եվրոպական դաշնակիցների գոյության համար»,- նրա խոսքը մեջբերել է պաշտպանության նախարարության կայքը: Գեներալը հավելել է, որ Ռուսաստանը փորձում է պահպանել խորհրդային ժամանակաշրջանի ազդեցության ոլորտը և ուժ է կիրառում՝ հարևան երկրներին հարկադրելու համար: Բացի այդ, Ուոլթերսը պնդում է՝ Մոսկվան «օգտագործում է ոչ ավանդական գործիքներ, ինչպիսիք են մասնավոր ռազմական ընկերությունները՝ փորձելով վախեցնել, թուլացնել և պառակտել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին»: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54