Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Զոհվածների ծնողները զավակ ունենալու ցանկության դեպքում աջակցություն կստանան

1005
Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 12:10
Զոհվածների ծնողները զավակ ունենալու ցանկության դեպքում աջակցություն կստանան

Այսօր՝ Կառավարության նիստում, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի առաջարկվում է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին, ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում, օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից։

«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը՝ նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ, որի համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները»,- նշեց նախարարը։

«Սույն որոշմամբ՝ պատերազմում և դրանից հետո մարտական գործողությունների մասնակցության հետ կապված պատճառահետևանքային կապով զոհված որդու ծնողների համար չեն գործի անզավակ լինելու, օրենքով սահմանված կարգով ՔԿԱԳ մարմիններում գրանցված լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու հիմնական պահանջները, որոնք գործող որոշմամբ առկա են»,- հավելեց Ավանեսյանը՝ նշելով, որ արդեն իսկ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով կրկին զավակ ունենալ ցանկացողների մեծ հոսք է առկա։

Կառավարությունը միաձայն ընդունեց որոշման նախագիծը։

Զոհվածների ծնողները զավակ ունենալու ցանկության դեպքում աջակցություն կստանան