Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սի Ցզինպինը հայտարարել Է Չինաստանում աղքատության նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին

3602
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 00:20
Սի Ցզինպինը հայտարարել Է Չինաստանում աղքատության նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հայտարարել է երկրում աղքատության դեմ պայքարում «լիակատար հաղթանակի» մասին, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրում վերացել է բացարձակ աղքատությունը։ Այսպիսով, վերջին 8 տարվա ընթացքում, աղքատության մեջ ապրող 98,99 միլիոն բնակիչ դուրս է եկել աղքատությունից։

«Բոլոր 832 աղքատ շրջաններն ու 128 000 աղքատ գյուղերը հեռացվել են աղքատների ցուցակից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սի Ցզինպինը դա անվանել է «հրաշք», որը «պատմության մեջ կմտնի»: