Mercedes-ը բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի սյանը. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Փետրվարի 25-ին՝ ժամը 00։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցումի երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են: Փրկարարները Մ. Դ-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ |
Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել
7010:36Վթարներ և վրաերթ՝ Երևանում. կա զոհ
299Երեկ, 22:18Հրապարակվել է Crocus-ի ահաբեկչության զոհերի նախնական ցուցակը (լուսանկար)
344Երեկ, 21:484,5 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում
640Երեկ, 15:48Բալթիմորում բեռնանավի հարվածից կամուրջ է փլուզվել (տեսանյութ)
680Երեկ, 12:36Մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (լուսանկար)
277Երեկ, 10:00