Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ կա զոհ և երկու տուժած
Փետրվարի 24-ին, ժամը 17:14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18։00-ին։ Բնակարանի հյուրասենյակում այրվել է 3 ներքնակ, որոնցից մեկի վրա հայտնաբերվել է Մ․ Գ․-ի (ծնված 1962 թ․) դին։ Փրկարարները երկու քաղաքացու դուրս են բերել բնակարանից․ Կ․ Ա․-ին (ծնված 1987 թ․) տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև՝ տուժածներին տեղափոխել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Կ․ Ա․-ի (ծնված 1985 թ․) առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Կ․ Ա․-ին-ը՝ (ծնված 1987 թ․) ծանր։ |
Հրթիռային հարված՝ Չեռնիգովի ուղղությամբ. զոհերի թիվն աճում է (լուսանկար, տեսանյութ)
14513:48Պայթյուններ՝ Ղրիմում (տեսանյութ)
22510:30«Դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին դաժան ծեծել են». Վարազդատ Հարությունյան (տեսանյութ)
475Երեկ, 13:36Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի
468Երեկ, 12:36ԱՄՆ-ում զինամթերքի գործարան է այրվել (լուսանկար)
846Երեկ, 12:18Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում
65815.04.2024, 20:06