Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 07 մարտի, 2021 թ.

Կորոնավիրուսով վարակման 166 և մահվան 4 նոր դեպք

256
Երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ., 11:05
Կորոնավիրուսով վարակման 166 և մահվան 4 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Փետրվարի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170672 դեպք, որոնցից 162329-ը՝ առողջացած, 3171-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 710201 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2872 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 231 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 806 է»: