Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Քարաթափում՝ Մեղրիի լեռնանցքում․ ճանապարհը միակողմանի փակ է

981
Շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ., 11:35
Քարաթափում՝ Մեղրիի լեռնանցքում․ ճանապարհը միակողմանի փակ է

Փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։
Կատարվում են մաքրման աշխատանքներ։
Ճանապարհահատվածը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը: