ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 43 քաղաքացու նկատմամբ
![]() Ամերիկյան վարչակազմը որոշել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի 43 քաղաքացու, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածված հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մուտքի արտոնագրերի սահմանափակումներ է մտցնում Բելառուսի 43 ֆիզիկական անձանց դեմ, որոնք պատասխանատու են Բելառուսում ժողովրդավարության խաթարման համար։ Դա նշանակում է, որ նրանք զրկվում են Միացյալ Նահանգներ մուտք գործելու իրավունքից»,- նշվում է փաստաթղթում։ Հստակեցվում է, որ սև ցուցակում ընդգրկված են արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև շարքային աշխատակիցներ, ովքեր բերման են ենթարկել խաղաղ ցուցարարներին։ Ցուցակում են նաև դատավորներն ու դատախազները, որոնք մասնակցել են ցուցարարներին և լրագրողներին կալանքի ենթարկելու դատավճիռների կայացմանը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական կազմը, ովքեր ուսանողներին սպառնացել են՝ ցույցերին մասնակցելու համար: ԱՄՆ պետքարտուղարի գնահատմամբ՝ Բելառուսի իշխանությունները շարունակում են բռնություն կիրառել բողոքի ակցիաների մասնակիցների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ: |

«Թաղման նպաստի գումարները կուղղենք կենսաթոշակառուներին․ 1000 դրամով կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5512:58
«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան
7812:18
«ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները հասցնել գերիներին». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
7412:13
«Գերիների վերադարձը քաղաքական հարց է. գլխավոր անելիքը ՀՀ կառավարության կողմից է». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
8511:41
«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10611:36
Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով գերիներին ուղղված նամակները հանձնվում են կառավարությանը (տեսանյութ)
6011:30
