Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կորոնավիրուսից մահացել է Սերգո Կարապետյանը

1743
Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 10:30
Կորոնավիրուսից մահացել է Սերգո Կարապետյանը

Կորոնավիրուսից մահացել է Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը:
«Խորը ափսոսանքով տեղեկացա Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։
Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը:
Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին»,- հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։