Բրիտանիայում կորոնավիրուսի մեկ այլ շտամ է հայտնաբերվել
![]() Էդինբուրգի համալսարանի հետազոտողները Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի մեկ այլ տեսակ են հայտնաբերել, որն արդեն հասցրել է տարածվել 10 երկրում: Այս մասին հայտնել է The Guardian թերթը՝ հղում անելով շոտլանդացի գիտնականներին։ B1525 անվանումը ստացած տարբերակը հայտնաբերվել է Դանիայում (35 դեպք), Մեծ Բրիտանիայում (32), Նիգերիայում (12), ԱՄՆ-ում (7), Ֆրանսիայում (5), Գանայում (4), Ավստրալիայում (2), Կանադայում (2), Հորդանանում (2) և Իսպանիայում (1)։ Ինչպես նշել է պարբերականը, վիրուսի այս տեսակի գենոմների առաջին սեկվենավորումը դեկտեմբերին անցկացրել են Մեծ Բրիտանիայի և Նիգերիայի մասնագետները: Հետազոտողները նշում են, որ այն տարբերվում է Անգլիայում գերիշխող կորոնավիրուսի շտամից՝ Е484К մուտացիայով, որը նկատվում է նաև վիրուսի բրազիլական, հարավաֆրիկյան և բրիստոլյան տեսակներում: Այս ֆոնին՝ փորձագետները բրիտանական իշխանություններին կոչ են արել երկրի այն շրջաններում, որտեղ հայտնաբերվել է տվյալ շտամը, ավելացնել կորոնավիրուսի թեստերի քանակը: |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
