Չինաստանը հրաժարվել է կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին տվյալներ ներկայացնել ԱՀԿ-ին
1702
Շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ., 11:05
![]() Չինաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՀԿ փորձագետներին կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին տվյալներ տրամադրել, որը թույլ կտար որոշակիացնելու, թե երբ և ինչպես է վարակը տարածվել երկրում, հայտնում է The Wall Street Journal-ը: ՉԺՀ իշխանությունը մերժել է 2019 թվականի դեկտեմբերին Ուհան քաղաքում կորոնավիրուսի առաջին 174 դեպքի վերաբերյալ տվյալներ տրամադրելու հարցումները: Չինացի պաշտոնյաներն ու գիտնականները սեփական վերլուծություններն են ներկայացրել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները չեն բացառում, որ նոր տեսակի կորոնավիրուսը Չինաստանի տարածքում սկսել է տարածվել 2019 թվականի հոկտեմբերին, այլ ոչ թե դեկտեմբերին: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
