Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

Ճապոնիայում միայնության նախարար է նշանակվել

3614
Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 19:30
Ճապոնիայում միայնության նախարար է նշանակվել

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հանձնարարել է պաշտոն ստեղծել մի անձի համար, ով կղեկավարի երկրում միայնության և մեկուսացման դեմ պայքարը:
Ինչպես գրում է Nikkei-ն, կառավարության ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի պատճառով աճել է կանանց և երիտասրդների շրջանում ինքնասպանությունների թիվը:
Պաշտոնը կզբաղեցնի տարածաշրջանների կենսագործունեության վերականգնման հարցերով նախարար Տեցուսի Սակամոտոն:
Նախարարը նշել է, որ ժամանակակից աշխարհում մարդկանց միջև կապն առանց այն էլ խզված է, իսկ համաճարակն էլ ավելի է սահմանափակել նրանց շփումն ու խնդիրը դարձրել ակնհայտ: