Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրոմիության հետ». Լավրով

975
Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 12:15
«Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրոմիության հետ». Լավրով

Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրոմիության հետ, եթե նրա կողմից լինեն պատժամիջոցներ, որոնք ռիսկեր են ստեղծում տնտեսության զգայուն ոլորտների համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ելնում ենք նրանից, որ մենք պատրաստ ենք։ Եթե մեկ անգամ ևս տեսնենք (ինչպես արդեն զգացել ենք), որ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ են սահմանվում, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։ Մենք չենք ուզում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք դրան։ Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,- ասել է Լավրովը՝ «Соловьёв Live» YouTube-ալիքի եթերում։

«Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրոմիության հետ». Լավրով