ԱՀԿ-ում կարծում են, որ Չինաստանում #COVID_19-ը սկսել է տարածվել 2019-ի հոկտեմբերից
![]() Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները չեն բացառում, որ նոր տեսակի կորոնավիրուսը Չինաստանի տարածքում սկսել է տարածվել 2019 թվականի հոկտեմբերին, այլ ոչ թե դեկտեմբերին: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին։ Թերթի տվյալներով՝ ԱՀԿ-ի միջազգային առաքելության փորձագետներին հաջողվել է պարզել, որ 2019 թվականի հոկտեմբերին Կենտրոնական Չինաստանի տարածքում հոսպիտալացվել է 92 մարդ՝ այն ախտանշաններով, որոնք նման են կորոնավիրուսի հարուցած հիվանդությանը: Առողջապահության ոլորտի չինացի մասնագետները հետագայում կատարել են այդ հիվանդների՝ կորոնավիրուսի նկատմամբ հակամարինների առկայության թեստավորում, որը բոլոր դեպքերում բացասական արդյունք է ցույց տվել: «Անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ անցկացնել»,- թերթը մեջբերել է կենդանախտային վարակների (որոնք մարդուն են փոխանցվում կենդանիներից) և պարենային անվտանգության գծով միջազգային փորձագիտական խմբի ղեկավար Փիթեր Բեն Էմբարեքի խոսքը: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ԱՀԿ-ի մասնագետները Չինաստանի իշխանություններին համապատասխան հարցում են ուղարկել՝ 2019 թվականի հոկտեմբերին Կենտրոնական Չինաստանում հոսպիտալացված հիվանդներից վերցված արյան նմուշների լրացուցիչ ստուգում անցկացնելու նպատակով: |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
