Շուրջ 130 երկիր մնացել է առանց #COVID_19-ի պատվաստանյութի
![]() Այսօրվա դրությամբ, աշխարհի շուրջ 130 երկրում 2,5 մլրդ մարդ մնացել է առանց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի։ Այս մասին ասված Է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրայեսուսի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի համատեղ հայտարարության մեջ։ «Մինչ այժմ ներարկված պատվաստանյութի 128 միլիոն դեղաչափի ¾-ը հասել է ընդամենը 10 երկրի, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60%-ը»,- նշված Է փաստաթղթում: Կազմակերպությունների ղեկավարներն այս դրությունը համարել են ձախողված ռազմավարություն, որը կարժենա կյանքեր և ապրուստի միջոցներ, վիրուսին լրացուցիչ հնարավորություն կտա մուտացիայի ենթարկվել, ինչպես նաև կխաթարի համաշխարհային տնտեսության վերականգնումը: Այդ կապակցությամբ ԱՀԿ-ում և ՅՈՒՆԻՍԵՖ-ում կոչ են արել կառավարություններին, որոնք արդեն պատվաստել են ռիսկային խմբերին, պատվաստանյութը կիսել այլ երկրների հետ՝ COVAX ծրագրի շրջանակներում։ «COVID-19-ը ցույց տվեց, որ մեր ճակատագրերն անքակտելիորեն կապված են։ Կհաղթենք, թե կպարտվենք, մենք դա կանենք միասին»,- ամփոփել են կազմակերպությունների ղեկավարները։ |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
