ԱՀԿ-ից հայտնել են կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազման մասին
![]() Կորոնավիրուսի տարածման տեմպն աշխարհում նվազում է, այս մաիսն ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկհովենը, փոխանցում է РИА Новости-ն: «Սա լավ պահ է, որպեսզի ընդգծենք այն փաստը, որ մենք մի շարք երկրներում վարակման դեպքերի նվազում ենք տեսնում»,- ասել է նա: Փորձագետի խոսքով՝ դրան հնարավոր է եղել հասնել հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ, ինչպես նաև՝ պատվաստման: Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած մարդկանց թիվն ավելի շատ է, քան վարակվածներինը: Վերջինը սա լավ նորություն էր համարել՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ պատվաստումների երեք քառորդից ավելին բաժին է ընկնում ընդամենը 10 երկրի: Նա պետություններին կոչ է արել մյուս երկրներին փոխանցել պատվաստանյութերի ավելցուկը, մինչև զանգվածային պատվաստումների շարունակումը: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
