Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Առաջին անգամ համասեռամոլն ԱՄՆ-ում նախարար է դարձել

2958
Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 14:10
Առաջին անգամ համասեռամոլն ԱՄՆ-ում նախարար է դարձել

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում նախկին թեկնածու Փիթ Բութիջիչը դարձել է տրանսպորտի նախարար։ Նա երկրի պատմության մեջ առաջին բացահայտ միասեռական նախարարն է, հաղորդում Է Associated Press գործակալությունը:

ԱՄՆ Սենատը պաշտպանել է նրա թեկնածությունը, որն առաջադրել է նախագահ Ջո Բայդենը։ Փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես ընդունել է Բութիջիչի երդումը:

Բութիջիչի օգտին քվեարկել է 86 կոնգրեսական, 13-ը դեմ են արտահայտվել։ Գործակալությունը հայտնում է, որ նա երդվել է իր մորը պատկանող Աստվածաշնչի վրա, ընդ որում՝ երդմնակալության ժամանակ գիրքը պահել է նրա օրինական ամուսինը՝ Չասթենը։