ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել հակառուսական պատժամիջոցների նախագիծ՝ Նավալնիի գործի հետ կապված
![]() Ամերիկացի մի խումբ սենատորներ Կոնգրես են ներկայացրել օրինագիծ, որը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով սենատոր Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ Փաստաթուղթը ներկայացրել են սենատորներ Մարկո Ռուբիոն, Քրիս Քունսը, Բեն Քարդինը, Միթ Ռոմնին, Քրիս Վան Հոլենը և Ռիչարդ Դուրբինը: «Օրինագիծը նախատեսում է կետային պատժամիջոցների սահմանում ռուս պաշտոնյաների դեմ, որոնք առնչություն ունեն միջազգային իրավունքի կոպիտ խախտումների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հեղինակները նաև խնդրում են ԱՄՆ իշխանություններին պարզել, թե արդյոք Ռուսաստանն օգտագործել է քիմիական և կենսաբանական զենք։ Բացի այդ, պատժամիջոցները կարող են ազդել «Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա։ Փաստաթղթի հեղինակները կոչ են անում Գերմանիային՝ հրաժարվել նախագծին աջակցելուց։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
