ԱՀԿ-ի փորձագետը կասկածում է, որ կորոնավիրուսն առաջացել է Ուհանի շուկայում
![]() Բոլոր նախապայմանները կան ենթադրելու, որ COVID-19-ը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի ծովամթերքի շուկայում, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը ծագել է հենց այնտեղ, РИА Новости-ին հայտնել է ԱՀԿ խմբի փորձագետ Վլադիմիր Դեդկովը: «Մենք եղել ենք շուկայում։ Ես շատ լավ ծանոթ չեմ Չինաստանի սանիտարական կանոններին, սակայն տեսնելով այն՝ կարող եմ ասել, որ շուկան շատ հեռու է կատարելությունից․․․ Փաստ չէ, որ վիրուսն այնտեղ է առաջացել, ոչ մի ապացույց չկա։ Գուցե այլ տեղում է վիրուսը հայտնվել, բայց տեսականորեն այնտեղ բոլոր պայմանները կան վիրուսի տարածման համար»,- պատմել է Դեդկովը։ Նա նշել է, որ շուկան այլևս այն վիճակում չէ, որում եղել է, այժմ այն փակ է, քանդվում է։ Սակայն կարելի է անել հետևյալ եզրակացությունը․ «Շուկան փոքր է, նեղ․․․ բնական է, որ այնտեղ ամեն ինչ կարող էր տեղի ունենալ։ Վարակի տարածման բոլոր պայմանները կան, երբ սանիտարական նորմերը չեն պահպանվում»,- ընդգծել է փորձագետը։ Ներկայում Չինաստանում է գտնվում ԱՀԿ-ի փորձագետների միջազգային խումբը, որն զբաղվում է COVID-19-ի ծագման պարզաբանմամբ: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
