Իրանցի լրագրողը հարցազրույց է վերցրել սիրիացի ահաբեկչից, ով կռվել է Արցախում
![]() Իրանցի լրագրողը հարցազրույց է վերցրել սիրիացի ահաբեկչից, ով կռվել է Արցախում: Թուրքամետ ահաբեկչական խմբավորման անդամը պատմել է, որ Թուրքիան իրենց խոստացել է 2500 դոլար հայերի դեմ պատերազմին մասնակցելու համար, սակայն իր խոստումը չի կատարել, տվել է միայն 1600 դոլար: Սիրիացի ահաբեկիչն, ով Ադրբեջանում գտնվել է մեկ ամիս ու 25 օր և ունի ձեռքի ու ոտքի վիրավորում, նաև ասել է, որ երբ իրենք մոտեցել են իրանական սահմանին, իրանական զորքերն իրենց ուղղությամբ կրակ են բացել: Գրոհայինը նաև թվարկել է, թե ինչ խմբավորումներ են Արցախի դեմ պատերազմում կռվել Ադրբեջանի կողմից: «Այդ խմբավորումներ են՝ ալ-Համզա դիվիզիան, Սուլեյման Շահը, Սուլթան Մուրադը: Ինչ վերաբերում է թուրքական քաղաքացիությանը, ապա կա թուրք եղբարների հետ աշխատանքի որոշակի մեխանիզմ. նա, ով թուրքական բանակի հետ կռվում է սիրիական սահմանից դուրս, ստանում է միայն ֆինանսական փոխհատուցում: Իսկ նա, ով նահատակվում է թուրքերի հետ սիրիական հողի վրա, նրա ընտանիքն ստանում է փոխհատուցում ու քաղաքացիություն: Նույնը նաև այն դեպքում, երբ վիրավորվում է Սիրիայում՝ ինչպես «Ձիթապտղի ճյուղ» օպերացիայի ժամանակ»,- պատմել է ահաբեկիչը: Նա նաև հայտնել է, որ վարձկաններն ունեցել են 300-400 զոհ: |

«Թաղման նպաստի գումարները կուղղենք կենսաթոշակառուներին․ 1000 դրամով կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5512:58
«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան
7812:18
«ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները հասցնել գերիներին». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
7412:13
«Գերիների վերադարձը քաղաքական հարց է. գլխավոր անելիքը ՀՀ կառավարության կողմից է». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
8511:41
«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10611:36
Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով գերիներին ուղղված նամակները հանձնվում են կառավարությանը (տեսանյութ)
6011:30
