Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Շուշին հանձնվեց այնպես, ինչպես ժամանակին՝ Շահումյանը». Լիանա Մինասյան

337
Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ., 16:45
«Շուշին հանձնվեց այնպես, ինչպես ժամանակին՝ Շահումյանը». Լիանա Մինասյան

Շուշին ընկավ այնպես, ինչպես Շահումյանը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց արցախցի Լիանա Մինասյանը: Նա նշեց, որ որքան էլ իր համար ծանր է իրեն վերագրվող «փախստական» բառը լսելն, այնուամենայնիվ, ինքը եռակի փախստական է: Նախ փախել է Բաքվից Շահումյան, ապա՝ Շուշի, այնտեղից էլ՝ Երևան: «Շուշիի հանձնումն ինձ հիշեցնում է Շահումյանի անհասկանալի անկումը: Այն ժամանակ մեր ֆիդայիները դեռ դիրքերում էին, մենք տեղում, մեզ ասում են՝ Շահումյանն ընկել է, գնացեք: Այսինքն, կռվողները չեն պարտվել, բայց Շահումյանը հանձնվել է: Նույնը կատարվել է նաև Շուշիում»,- վստահեցնում է Լիանա Մինասյանը: