Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հրավիրել են հարցաքննության
Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը հաղորդագրություն են տարածել. «2021 թվականի հունվարի 29-ին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հրավիրել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ ըստ քննիչ Հ. Սարգսյանի խոսքերի վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության։ Կարծում ենք գաղտնիք չէ, որ գործնականում քրեական հետապնդման մարմինները ձևավորել են այնպիսի ոչ իրավաչափ գործելաոճ, ըստ որի՝ իբրև «վկայի» կարգավիճակով անձին հրավիրում են հարցաքննության, այնուհետև ձերբակալում են՝ այդպիսով տալով նրան կասկածյալի կարգավիճակ։ Նման օրինակներ բազմաթիվ են։ Քննիչը բնականաբար չի տեղեկացրել, թե կոնկրետ ինչ փաստի առթիվ հարուցված քրեական գործով է պարոն Հակոբյանը հրավիրվում հարցաքննության, ինչն արդեն իսկ բավարար է փաստելու, որ սկսված գործընթացը բավական հեռու է իրավական տիրույթից։ Օրեր առաջ հայտարարություն ենք տարածել այն մասին, որ առկա են տեղեկություններ, որ իրավապահ մարմինները հրահանգներ են ստացել ամեն կերպ «իրավական» գործընթաց սկսել Վահե Հակոբյանի դեմ և զրկել նրան ազատությունից։ Տեղեկացնում ենք հանրությանը, որ նշված տեղեկատվությունը շարունակում է գոյություն ունենալ օբյեկտիվ իրականության մեջ և Վահե Հոկոբյանին ինչպես սույն հարցաքննությանը կանչելը, այնպես էլ նրա նկատմամբ հետագա պլանավորած յուրաքանչյուր այլ գործողություն մենք գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, քանի որ նման ապօրինի գործընթաց սկսելու հիմք է հանդիսանում բացառապես այն հանգամանքը, որ պարոն Հակոբյանը վերջերս հանդես է եկել ՀՀ իշխանությանը խիստ քննադատություններով, որոնք անկասկած եղել են օբյեկտիվ և նպատակ են հետապնդել ներկայացնել այժմյա խնդիրները, որոնք ոչ միայն ունեն տնտեսական, սոցիալական բնույթ, այլև հեղինակազրկում են Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթությունում»։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00