«Քարին տակի զորքն ու հրետանին, չգիտեմ ոնց, ամսի 3-ին դուրս են եկել». Շուշիի քաղաքապետ
Պետք էր Շուշիի պաշտպանությունը սկսել Հադրութից: Ամեն անգամ ասում էին՝ նահանջում ենք, որ հետո ռմբակոծենք ու օղակի մեջ գցենք, սրանց վերջը տանք: Բայց նահանջելով հասան Քարին տակ գյուղ: Ճիշտ չէր կազմակերպած կամ հրամանատարություն չկար, այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: «Լսել եմ, որ ադրբեջանցիներ են եղել մերոնց հետ խառնված, որոնք նահանջ են գոռացել: Բայց եթե ճիշտ կազմակերպված լիներ, կարողանային զորքը տեղում պահեին, չէին նահանջի: Արդեն երբ թշնամին հասել էր Սղնախ, մենք Քարին տակի դիմաց զորք ենք ունեցել, էս զորքը, չգիտեմ ոնց, ամսի 3-ին դուրս է եկել: Թշնամու տեխնիկան եկել-հասել էր այնտեղ, որտեղ զորքը կանգնած է եղել ու սկսել են խրամատները մեկ-մեկ «հաշվել»՝ կրակել: Էլ քարինտակցին ո՞նց ինքնապաշտպանվեր: Քարինտակցին էն քարինտակցին էր, որ 92 թվականին իր գյուղի մատույցներում 12 ժամ ճակատամարտ է տվել, չի նահանջել: Ընդհակառակը, շրջանցել է, թշնամուն օղակի մեջ առել: Ադրբեջանցիներն այդտեղ 201 զոհ են տվել ու գյուղը կոչել «արունոտ ձոր»: Գոնե ես սպասում էի, որ նույնը հիմա կլիներ Քարին տակում: Այնինչ տղաները պատմում են, որ չի աշխատել հրետանին: Մի քանի օր առաջ եղել է, հետո՝ ոչ, ո՞ւր է կորել: Սնարյադները կան, մինամյոտը չկա: Եթե լիներ իր տեղում, կաշխատեր ևʹ դեպի ճանապարհ, որտեղով հասնում էին Իսայի աղբյուր, ևʹ դեպի Քարին տակ: Բայց հանել են, չկա: Ու մինչև հիմա պատասխան չկա՝ ո՞վ է հանել: Մինչև հիմա պատասխան չկա՝ ո՞վ էր զորքը հանել, ո՞վ էր հրետանին հանել: Էս ամեն ինչը հանգեցնում է այն մտքին, որ սա կազմակերպված է եղել, դրա համար ունեցել ենք այսպիսի արդյունքներ»,- ասում է քաղաքապետը: |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18