Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ամերիկան ես եմ». ծաղրանկար՝ Մակունցին ԱՄՆ-ի դեսպան նշանակելու լուրերի վերաբերյալ

409
Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ., 14:55
«Ամերիկան ես եմ». ծաղրանկար՝ Մակունցին ԱՄՆ-ի դեսպան նշանակելու լուրերի վերաբերյալ

Համացանցում հրապարակվել է ծաղրանկար, որտեղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իր հավատարմագրերն է հանձնում ԱՄՆ-ի նախագահին ու ասում. «Ամերիկան ես եմ»:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 12-ին այն ժամանակ Մշակույթի նորանշանակ նախարարը ֆեսբուքյան իր գրառման մեջ պատասխանել էր տարակուսանքներին՝ գրելով. «Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի»:

Ավելի ուշ նա հեռացրել էր գրառումը: