Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Բայդենն ու Մակրոնը համաձայնել են միասին լուծել Իրանի միջուկային զենքի հարցը

2268
Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ., 11:40
Բայդենն ու Մակրոնը համաձայնել են միասին լուծել Իրանի միջուկային զենքի հարցը

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են միասին աշխատել Մերձավոր Արևելքում խնդիրների լուծման ուղղությամբ:
«Նրանք արձանագրել են, որ հավատարիմ են նման դիրքորոշմանը և ցանկություն են հայտնել միասին աշխատել Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ»,– ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «հատկապես խոսքը վերաբերում է Իրանի միջուկային զենքի հարցին և Լիբանանում տիրող իրավիճակին»:
Ընդհանուր առմամբ, Մակրոնն ու Բայդենը «արձանագրել են, որ շատ առումներով համաձայն են միմյանց հետ՝ միջազգային անվտանգության հետ կապված թեմաների շուրջ»: