Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հարցն օրակարգում է». Մակունցը՝ ԱՄՆ-ում իրեն դեսպան նշանակելու լուրերի մասին

479
Կիրակի, 24 հունվարի, 2021 թ., 21:05
«Հարցն օրակարգում է». Մակունցը՝ ԱՄՆ-ում իրեն դեսպան նշանակելու լուրերի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն «Ազատություն» ռադիոկայանի հաղորդավար Հրանտ Թամրազյանի հետ հարցազրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իրեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։

«Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է։ Երբ վերջնական հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի», - ասել է Մակունցը։

Մակունցի խոսքով՝ փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարում չունի:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական կամ քաղաքական նշանակումով, որոնց համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ՝ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարումը չունի», - ասել է նա՝ պնդելով, որ ագրիման առայժմ չկա: