Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում

552
Կիրակի, 24 հունվարի, 2021 թ., 15:10
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 25-ին՝ ժամը 10.00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ,

Էրեբունի վարչական շրջան՝ բացառությամբ՝ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,

Կենտրոն վարչական շրջան՝ Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փողոցի 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի փողոցի 1-ից 40 համարներ, Քրիստափորի փող. 1-ից-15 համարներ, Ծխախոտագործների փողոցի 1-65 համարներ, Խորենացու փողոցի 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի փողոցի 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր,

Շենգավիթ վարչական շրջան՝ Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի,

Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի փողոցի 1-ից-21, Բագրատունյաց փողոցի 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր,

Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Արարատի մարզ՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: