Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել
![]() Երեկ, հունվարի 23-ին, ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով: 2021 թվականի նախորդ օրերի համեմատ, երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները: Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն: Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: |
«Իրական իրավիճակը Սյունիքում». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
2703:10«Հայաստանի գերագոյն շահերը պէտք է ամէն բանէ վեր մնան». Արամ Ա կաթողիկոս
10001:00«Նախկինն էլ, ներկան էլ իրար արժեն». Սմբատ Գոգյան
9300:55«Զինվորականները չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը». ԱՄՆ Պետդեպ
16700:50Երևանի երկնքում հայտնված կործանիչները ռուսաստանյան էին. Փաստերի ստուգման հարթակ (տեսանյութ)
12300:40Սի Ցզինպինը հայտարարել Է Չինաստանում աղքատության նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին
21600:20