«Արևմուտքն Էրդողանի հավակնություններն ուղղորդեց դեպի հարավ և արևելք». Վահրամ Աթանեսյան
Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի առջև փակելով Եվրոմիության դռները, ինչի առթիվ, ի դեպ, հայ ազգայնականներն աննկարագրելի հրճվանք ապրեցին, Արևմուտքն Էրդողանի հավակնություններն ուղղորդեց դեպի հարավ և արևելք: Նպատակն, ըստ երևույթին, ռուս-թուրքական և թուրք-պարսկական լրջագույն բախումներ հրահրելն էր, որից հետո կթուլանային և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը: Եվ կգար ազդեցության ոլորտների վերաբաժանման ժամը: Թուրքիան և Ռուսաստանը կանխազգացին սպառնալիքը և, շատ հարցերում մրցակից լինելով հանդերձ՝ գնացին ռազմավարական համագործակցության, որին մասնակիորեն աջակցեց նաև Իրանը: Քառասունչորսօրյա պատերազմից, որի նախապատրաստմանը հօգուտ Ադրբեջանի ուղղակի կամ միջնորդավորված ջանքեր է գործադրել նաև Արևմուտքը, Եվրոպան և ԱՄՆ-ը, փաստացի ոչինչ չստացան: Մեծ հաշվով կորցրեց նաև Իրանը, որ հիմա փորձում է առավելագույն հնարավորը քաղել: Նույն ծիրի մեջ են Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Շատ բարդ խճանկար է: Աստված օգնական հայ դիվանագիտությանը, որպեսզի կարողանա հասնել Լեռնային Ղարաբաղի ամբողջականության վերականգնմանը և վերջնական կարգավիճակի հարցի միջազգային լեգիտիմացմանը»: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00