Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սանկտ Պետերբուրգում ոստիկանը ոտքով հարվածել է տարեց կնոջ որովայնին

2408
Շաբաթ, 23 հունվարի, 2021 թ., 21:10
Սանկտ Պետերբուրգում ոստիկանը ոտքով հարվածել է տարեց կնոջ որովայնին

Սանկտ Պետերբուրգում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանը ոտքով հարվածել է տարեց կնոջ որովայնին, երբ վերջինը հարցրել է, թե ինչու են բերման ենթարկում ցուցարարներից մեկին, հայտնում է «Дождь»-ը:

Հարվածից հետո կինն ընկել է գետնին՝ վնասելով գլուխը, ինչի արդյունքում, ըստ լրատվամիջոցի, բժշկական օգնության կարիք է առաջացել. նա ուղեղի ցնցում է ստացել:
Հիշեցնենք՝ այսօր ամբողջ Ռուսաստանում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ի պաշտպանություն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի, որը ձերբակալվել էր Գերմանիայից վերադառնալուց հետո:

Սանկտ Պետերբուրգում ոստիկանը ոտքով ուժգին հարվածել է մի տարեց կնոջ