Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը կայուն է․ ԱՆ

946
Շաբաթ, 23 հունվարի, 2021 թ., 15:30
Կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը կայուն է․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է: Վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար հանրապետության ամբողջ տարածքում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Դրա հետ մեկտեղ որոշ սահմանափակումներ մեղմացվել են:
Կայուն իրավիճակը պահպանելու և վարակի տարածման ռիսկն ավելի նվազեցնելու նպատակով շարունակում է կարևոր մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը:
Մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է՝ կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային։
Հետևելով այս կանոններին՝ մենք հնարավորություն կունենանք կանխել հիվանդության տարածումն ու չվերադառնալ ավելի խիստ սահմանափակումների»: