«Փաշինյանը որոշել է Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան». Միքայել Մինասյան
««Հայաստանը ես եմ» շատ շուտով կասի մադամ Մակունցը, ում հատուկ վաստակի համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան»,- Թելեգրամ-ալիքում գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Ինչպես այժմ ընդունված է ասել, մեզ թվում էր, թե հասել ենք հատակին, սակայն հանկարծ ներքևից թակեցին: Եթե անգամ համարենք, որ Մակունցը վատ մարդ չէ, անկասկած է այն, որ նա ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ավելին՝ անտաղանդ դիվանագետ: Եվ, առհասարակ, դիվանագետ չէ: Նրա անգրագիտության ապացույցն են տարբեր մակարդակներում, այդ թվում՝ միջխորհրդարանական, արտաքին քաղաքական ձախողումները: Չէ՞ որ հենց Մակունցին Փաշինյանը նախ նշանակեց մշակույթի նախարար, ապա՝ իր խմբակցության ղեկավար: Մակունցը, որը հայտնի է որպես Փաշինյանի անգլերենի ուսուցիչ, ունի մեկ առավելություն. Նիկոլը նրան անվերապահորեն հավատում է: Ահա թե ինչու նրան ԱՄՆ ուղարկելով՝ Փաշինյանը որոշել է մեկ հարվածով երկու նապաստակ սպանել՝ փրկել Մակունցին խորտակվող նավից և նրան օգտագործել երկու գերտերությունների միջև սանձազերծվող կեղտոտ խաղում: Որոշված է Լիլիթ Մակունցին ուղարկել Պետդեպարտամենտի թխվածքաբլիթների հետևից, ինչի մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, որ Հայաստանը, մեծ տերությունների բախումների հանգույցում, կփրկի դիլետանտ Մակունցը: Նրա առաջիկա նշանակումը հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի իմիջին, այլ նաև, մեր ինքնուրույն գոյությունը՝ որպես անկախ երկիր: 2 օր առաջ սորոսական շրջանակները սկսեցին հակառուսական հռետորաբանությունը: Մակունցի նշանակման որոշումը կլինի այն աշխարհաքաղաքական քաոսի ինստիտուցիոնալիզացումը, որում Նիկոլը ներքաշում է Հայաստանին: Հ.Գ. Ի դեպ, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը երդվել էր վերանայել դեսպանների պաշտոններում անձանց նշանակումը, որոնք կադրային դիվանագետեր չեն», - գրել է Մինասյանը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00