Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Չի՛ կարելի կանգնել լափամանի կողքին և մոռանալ հայրենիքը». Արփեն Մովսեսյան

449
Շաբաթ, 23 հունվարի, 2021 թ., 13:45
«Չի՛ կարելի կանգնել լափամանի կողքին և մոռանալ հայրենիքը». Արփեն Մովսեսյան

«Չի՛ կարելի կանգնել լափամանի կողքին և մոռանալ հայրենիքը»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով պատերազմում կրած պարտությանը, ասաց արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը:

«Մեր կողքին այսօր կան դավաճաններ, և դա այնքան բացահայտ է ու տարակուսելի, որ երբեմն կորցնում ես զգոնությունդ և ուզում ես անզորությունից ինքնասպան լինել…

Ի՞նչ է նշանակում «գործակալ», «պայմանավորված պատերազմ»…Շուշին ի՞նչպես կարելի է անվանել «թուրքական համայնք»… Այդ անառիկ բերդը, մեր ամենաշեն վայրերից մեկը, այդ ժայռեղեն պատկերը…»:

Արփեն Մովսեսյանի խոսքով՝ ժամանակի հետ ամեն ինչ ավելի պարզ կդառնա և կիմացվի, թե ինչն ինչպես է եղել, քանի որ նրա համոզմամբ՝ սա ծրագրված պատերազմ էր:

«Ինչպե՞ս կարող է հայ մարդը Շուշին տեսնել նսեմ, հաղթանակված, պարտված, նման խոսքերով բնորոշել Շուշիի անառիկ կերպարը»,- ասաց Մովսեսյանը:

«Չի՛ կարելի կանգնել լափամանի կողքին և մոռանալ հայրենիքը». Արփեն Մովսեսյան