Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սևանի, Դիլիջանի, Սիսիանի ճանապարհներին մերկասառույց է

349
Շաբաթ, 23 հունվարի, 2021 թ., 10:45
Սևանի, Դիլիջանի, Սիսիանի ճանապարհներին մերկասառույց է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Ստեփանավանի, Սևանի, Վարդենիսի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: