Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Բանակը վերակառուցման կարիք ունի»․ Տիգրան Աբրահամյան

471
Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 20:35
«Բանակը վերակառուցման կարիք ունի»․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ բանակը վերակառուցման կարիք ունի, ակնհայտ է նույնիսկ ոչ մասնագետների համար, այլ հարց է, որ կառավարությունը հետպատերազմյան փուլում չի ձևակերպել իր խնդիրները, ըստ այդմ՝ դեռ պարզ չէ, թե ինչպես է զինված ուժերում տեղի ունենալու բարեփոխումների, ես կասեի՝ արմատական փոփոխությունների գործընթացը։
Չեմ տեսնում այն ներուժը, չեմ տեսնում այն անհատներին, ովքեր համակարգում բարձր պաշտոն են զբաղեցնում և ի վիճակի են ստեղծված ծանր իրավիճակում լուրջ խնդիրներ լուծել։
Ե՛վ իշխանությունը, և՛ այս պահին պաշտպանության նախարարության ղեկավար կազմը՝ նախարար, տեղակալներ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ի զորու չեն լինելու ապահովելու արդյունավետության այնպիսի մակարդակ, ինչն այս պահին անհրաժեշտ է»։