Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանը գերության մեջ գտնվող 2 հայերին մեղադրանք է առաջադրել ահաբեկչության հոդվածով. #Mediaport

419
Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 19:50
Ադրբեջանը գերության մեջ գտնվող 2 հայերին մեղադրանք է առաջադրել ահաբեկչության հոդվածով. #Mediaport

Լիբանանի քաղաքացիներ Հակոբ Թերզյանին և Հակոբ Հաջիրյանին, որոնք եկել էին Արցախ՝ պաշտպանելու իրենց պատմական հայրենիքը և գերեվարվել են, այսօր Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչության հոդվածով։ Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամ-ալիքը:

«Այս առիթով տեղին է հիշել իսկական ահաբեկիչներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014թ֊ին ներթափանցել էին Արցախ և մարդկանց էին սպանել, այդ թվում՝ անչափահասի և սպայի։ Այս հանցագործներին Նիկոլ Փաշինյանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վերջերս վերադարձրեց Ադրբեջանին և հանրությունը դրա մասին իմացավ դիվերսանտ մարդասպանների՝ Բաքու հասնելուց հետո միայն»,- ասված է հաղորդագրության մեջ