«Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի անդամակցության հարցի շուրջ». Միքայել Մելքումյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի անդամակցության հարցի շուրջ 2020թ. սեպտեբեր–նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները կենսական անհրաժեշտություն են դարձնում Հայաստանի Հանրապետության կողմից պրոակտիվ արտաքին քաղաքականության իրականացումը և մեր հիմնական գործընկերների հետ հարաբերությունների որակական փոփոխությանը հասնելուն միտված քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում առաջնային կարևորություն են ստանում նաև հարաբերությունները Չինաստանի հետ: Վերջին տարիներին ամենատարբեր մակարդակներում անընդհատ խոսվում է հայ-չինական առնչությունների զարգացման և ամրապնդման մասին, սակայն ցավոք սրտի, մինչ այժմ քիչ բան է արվել այդ ուղղությամբ որևէ առաջընթաց արձանագրելու ուղղությամբ: Փաստացի Հայաստանը չունի Չինաստանի հետ թե՛ քաղաքական, թե՛ ռազմատեխնիկական և թե՛ տնտեսական հարաբերությունների զարգացման ռազմավարություն: Մինչդեռ միջազգային հարաբերություններում այդ պետության աճող ազդեցության հաշվառմամբ՝ վերջինիս հետ հարաբերություններում որակական փոփոխությունների արձանագրումը բխում է Հայաստանի կենսական շահերից: Այս համատեքստում անհասկանալի է 2020թ. հունիսին ընդունված որոշումը 2020թ. փետրվարին ստեղծված «Կրոնական ազատության միջազգային դաշինքին» Հայաստանի անդամակցության վերաբերյալ: 2020թ. հունիսի 17-ին Ազգային ժողովում տեղի ունեցած կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ակնհայտորեն հակաչինական ուղղվածություն ունեցող այս դաշինքին անդամակցությունը Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փորձել էր հիմնավորել Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայ համայնքների իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու Հայաստանի ցանկությամբ: Սակայն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից քրիստոնեական մշակութային կոթողների, այդ թվում մի շարք հայկական եկեղեցիների դեմ իրականացված քստմնելի ոճրագործությունները որևէ դատապարտման չեն արժանացել այս կազմակերպության կողմից: Սա խոսուն վկայություն է այն փաստի, որ դաշինքի ստեղծումն ունի զուտ աշխարհաքաղաքական նպատակ՝ դաշինքին անդամակցած պետություններին ներգրավել Չինաստանի դեմ իրականացվող քարոզչական պայքարում: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ դաշինքին անդամակցությունը Հայաստանը չի օգտագործում իր շահերի պաշտպանության նպատակով, միևնույն ժամանակ հասկանալի է, որ այս դաշինքին Հայաստանի անդամակցումը բացասաբար է ընդունվել Չինաստանի իշխանությունների կողմից և կարող է էական խոչընդոտ դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացում»: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30