«Որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով՝ ծնկի բերել անկախ դատավորներին». Արսեն Բաբայան
![]() «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է. «Ֆեյսբուքից տեղեկացա, որ այսօր ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրելու են ԲԴԽ անդամներ: Դավաճան իշխանությունը, փաստորեն, կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որևէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա: Օրինակ՝ նիկոլ ալիևը կարծում է, թե գերիներին վերադարձնելու հարցը կսպասի: Բայց սա էլ հերիք չի: Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը: Նախ օրենքով ստեղծում են կալանքներ քննող առանձին դատարան, որտեղ դատավորներ կնշանակեն իրենց կամակատարներին: Իսկ հիմա որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել նաև հայտնի իրապես անկախ դատավորներին: Ժամը 11-ին լինելու եմ Ազգային ժողովի մոտ, որպեսզի պետականությունը կործանման հերթական քայլի մասին արտահայտեմ բողոքս: Բոլորին խնդրում եմ միանալ քաղաքացիական բողոքին: Հ.Գ. Ոստիկանությանը հայտնում եմ, որ բողոք հայտնելը սահմանդրական իրավունք է և անհնար է դրանում տեսնել ինքնիրավչություն կամ որևէ այլ ապօրինություն: Ինձ ձերբակալողը կկատարի հանցագործություն»: |
Փետրվարի 25-ի հանրահավաքների մասնակիցների թիվը․ ԻՔՄ (լուսանկար, տեսանյութ)
10802:25«Այդ ժամանակ այլևս սևեր ու սպիտակներ չեն լինի, բայց վախենում եմ այդ աղետալի օրվանից»․ Ն․ Հոխիկյան
11902:05«Դրանով ոչ միայն ձեր «չսիրած» գեներալներին եք վնասում, այլ նաև ՀՀ ամբողջ զինված ուժերին»․ Է․ Մարուքյան
11601:55«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար»․ ամերիկացի գեներալ
26801:10Բաղրամյան պողոտան այս պահին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
15200:45«30 տարվա հաշիվը գցել են Նիկոլ Փաշինյանի վրա և թռել այս պատմությունից»․ Ալեն Սիմոնյան
178Երեկ, 23:45