Հայկ Մարությանը տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անգործության հետևանքով շինարարական տարբեր ընկերություններ ու, ընդհանրապես, այդ ոլորտի հետ առնչվող անձինք անելանելի վիճակում են հայտնվել։ Ըստ մեր տեղեկությունների՝ արդեն մի քանի ամիս է՝ տարբեր ընկերություններ սպասում են, որ Հայկ Մարությանն իր ստորագրությունը դնի մի փաստաթղթի վրա, որով կսկսեն իրենց շինարարական աշխատանքներն իրականացնել կամ իրավաբանորեն կավարտեն այն, բայց Մարությանը շատ հազվադեպ է գնում քաղաքապետարան, ինչի համար էլ ընկերությունները չեն կարողանում իրենց գործունեությունը ծավալել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ վերջին անգամ Հայկ Մարությանը քաղաքապետարան է գնացել դեկտեմբերի 30-ին ու այդ օրը միանգամից մոտ 200 շինթույլտվության համար փաստաթուղթ է ստորագրել: Բայց, արի ու տես, այդ շինթույլտվություններն անգամ իրենց հասցեատերերին դեռ չեն հասել, քանի որ հունվարի 11-ից է քաղաքապետարանը սկսել այդ փաստաթղթերը հանձնել: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը այս ամենից հետո հայտնվել է ծանր վիճակում, քանի որ Մարությանի անգործության հետևանքով ամեն ինչ խճճվել ու խառնվել է իրար՝ կոռուպցիայի ռիսկեր ստեղծելով: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30