Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ.

«Բայդենը պաշտոնավարման առաջին իսկ օրից արել է ճիշտ հակառակ քայլը». Ստյոպա Սաֆարյան

301
Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 02:10
«Բայդենը պաշտոնավարման առաջին իսկ օրից արել է ճիշտ հակառակ քայլը». Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդեն կրտսերը պաշտոնավարման առաջին իսկ օրից արել է ճիշտ հակառակն այն քայլի, որը արեց Դոնալդ Թրամփը կրկին պաշտոնամուտից հետո․ հունվարի 20-ին Բայդենը հայտարարել է Փարիզյան համաձայնագրին ԱՄՆ վերամիանալու մասին։ 4 տարի առաջ Թրամփի կողմից դրանից դուրս գալը ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում ճեղքի առաջին նշանն էր։ Բայդենն այս ազդանշանով և այլ հայտարարություններով հասկացրել է, որ ԵՄ-ի հետ գործելու է սինխրոն։ Արդեն տեսանելի է, որ դա վերաբերելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությանը, հատկապես երբ Թրամփի կողմից այդ համաձայնագրից դուրս գալուն հաջորդեց Էմանուել Մակրոնի տեսաուղերձը, որտեղ նա Փարիզյան համաձայնագրի հարցում իր առաջնորդության մասին․․․ Այժմ ԱՄՆ վերադառնում է։ Հետաքրքիր է սպասել, թե արդյո՞ք ԱՄՆ-ը կմիանա նաև Թուրքիայի դեմ Ֆրանսիայի առաջնորդությանը»: