Վահան Քերոբյանը կեղծել է իր կենսագրությունը. DataLeaks
![]() Թելեգրամի DataLeaks ալիքը գրում է. «Կառավարության կայքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կենսագրությունում նշված է, թե Menu Group UK անգլիական ընկերության տնօրեն է աշխատել մինչև 2020 թվականը, այսինքն, փորձել է ցույց տալ, թե իբր նախարար նշանակվելու պահին ինքը չի հանդիսացել առևտրային ընկերությունում տնօրեն: Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը նախարար է նշանակվել 2020 թ-ի նոյեմբերի 26-ին: Օրենքն արգելում է նախարարին զբաղեցնել այլ պաշտոնն, իսկ այդ պահանջի խախտումն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, ընդհուպ՝ պաշտոնազրկում: Սակայն DataLeaks-ի անգլիական աղբյուրներից ստացված փաստաթղթերը (հրապարակվում են հաջորդիվ) փաստում են, որ Վահան Քերոբյանը անգլիական ընկերության տնօրենի պաշտոնից ազատվել է ոչ թե 2020 թվականին, այլ՝ 2021 թվականի հունվարի 11-ին: Այդ ընկերության նոր տնօրեն է նշանակվել Շվեյցարիայի քաղաքացի Հայկ Քարամյանը: Այսպիսով, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շուրջ 2 ամիս խախտել է Հանրային ծառայության մասին օրենքը, որի հիման վրա կոռուպցիայի հանձնաժողովը պարտավոր է հարուցել վարույթ և կիրառել պատասխանատվություն»: |
«Ամենից շատ վախենում էի, որ պատմությունը կկրկնվի»․ Արքայազն Հարրի (լուսանկար)
17401:05«Աշխատողներն ասում են՝ գետնանցումն ընդամենը մի ժամ է մաքուր մնում». Լևոն Զաքարյան (լուսանկար)
136Երեկ, 23:10Ճապոնացի միլիարդատերը 8 մարդ կընտրի իր հետ Լուսին թռչելու համար (տեսանյութ)
402Երեկ, 20:30ԱԱԾ-ն փորձում է կոտրել Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը
258Երեկ, 18:35«Վայբերով շատերս սենց բան ենք ստացել. ջնջե՛ք». Սամվել Մարտիրոսյան (լուսանկար)
243Երեկ, 18:10«Վերին Ոսկեպարն է. հեռվում ադրբեջանցիներն են». Թաթուլ Հակոբյան (տեսանյութ)
245Երեկ, 17:30