«Ալիևը հայտարարում է, որ Երևանն ադրբեջանական է, կարո՞ղ է վաղն էլ Նիկոլ Փաշինյանն ասի, որ Երևանն էլ է ադրբեջանական քաղաք». Շուշիի քաղաքապետ
![]() Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ միակողմանի կարելի է մտածել, որ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ արված հայտարարությամբ թշնամու ջրաղացին ջուր է լցվում, այնպես, ինչպես միշտ եղել է։ «Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», նման հայտարարություն անողն իր խոսքերին մինչև վերջ պետք է տեր կանգնի, որպեսզի մինչև վերջ ապացուցի, որ այդպես է։ Բայց երբ հայտարարում է, որ Շուշին 90 տոկոսով ադրբեջանցիներով է բնակեցված եղել, մի քիչ հետ չի նայում, որ 70 տարի է այդպես եղել, իսկ դրանից հետո Շուշիի բնակչության մեծամասնությունը հայկական է եղել։ 1920 թվականին, երբ մահմեդականները կազմակերպել են Շուշիի ջարդը, այդ ժամանակվանից սկսել է հայաթափվել։ Խորհրդային Միության շրջանում, մասնավորապես՝ 1960-1972 թվականներին և այն ժամանակ, երբ իշխանության է եկել Հեյդար Ալիևը, ավելի շատ է հայաթափվել։ Սա մի քաղաքականություն էր, որը վարում էր Ադրբեջանը։ Միշտ էլ ադրբեջանցիները ձգտել են միակողմանի ադրբեջանական տեսնել հայկական Շուշի քաղաքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |
«Ինչպե՞ս ոչնչացնել ԱԱԾ-ն. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան
8803:05«ԱԱԾ տնօրենը հանձնարարել է բաժինների պետերին ամեն գնով գտնել «Գագիկ Սողոմոնյան»-ին». Գաբրիելյանով
12901:10«Եթե ինձ ձերբակալելու եք, ցանկալի է՝ հենց հիմա էլ ձերբակալեք». Ռուբեն Մելիքյան
14200:35Արցախի ՊԲ 124 սպաների հայտարարությունը՝ hաջակցություն Օնիկ Գասպարյանի (լուսանկար)
14700:30«Ինչ-որ բան ինձ հուշում է, որ Արդրբեջանը ներխուժելու է Սյունիք ու Վարդենիս». Կարպիս Փաշոյան
16100:25«ՀՀ-ին օդ ու ջրի պես պետք է ազգային-ազատագրական գաղափարախոսությամբ իշխանություն». Կարեն Հովհաննիսյան
14900:05