Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան դատապարտում է Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում նոր բնակատեղիներ հիմնելու՝ Իսրայելի որոշումը

329
Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 19:45
Թուրքիան դատապարտում է Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում նոր բնակատեղիներ հիմնելու՝ Իսրայելի որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքներում լրացուցիչ 2․572 նոր բնակավայր հիմնելու նախաձեռնությունը, գրում է Ermenihaber-ը:

Նշենք, որ Իսրայելի՝ նախօրեին հայտարարած մրցույթով նախատեսվում է 2․112 բնակավայր կառուցել Արևմտյան ափում և ևս 460 բնակավայր՝ Արևելյան Երուսաղեմում։

Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելն արգելում է Պաղեստինյան պետության ստեղծումը և այդ երկրում յուրաքանչյուր նախընտրական շրջանում վերոհիշյալ նախաձեռնությունների ու նմանատիպ միջոցառումների ընդլայնումը, որն ուղղված է՝ փոխելու Երուսաղեմի կարգավիճակը, վկայում է «Իսրայելի վտանգավոր պատեհապաշտական մտածելակերպի» մասին։

Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել՝ ապահովելով Պաղեստինի ժողովրդի իրավունքների և տարածքների պաշտպանությունը։