Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Սահմանայյին իրավիճակը՝ հունվարի 20-ին և 21-ին․ ՊՆ

337
Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 18:30
Սահմանայյին իրավիճակը՝ հունվարի 20-ին և 21-ին․ ՊՆ

Հունվարի 20-ին և 21-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: