ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել համավարակի ժամանակ աշխատող բուժծառայողների հավելավճարները
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է սահմանել համավարակների ժամանակ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար ՀՀ ԶՈՒ բուժծառայողների և բուժաշխատողների հավելումների չափը: Օրենքի նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նշված է, որ համավարակների և համաճարակների ժամանակ բուժկանխարգելիչ, տնտեսական, ինժեներատեխնիկական աշխատանքներին ներգրավված անձնակազմը խիստ ռիսկային պայմաններում իրականացնում է բուժկանխարգելիչ և տարաբնույթ ապահովման (սննդի կազմակերպում, հիվանդների սպիտակեղենի և արտահագուստի լվացում, հիվանդասենյակների սպասարկում, կենսաբանական ակտիվ թափոնների հեռացում և այլն) գործառույթներ՝ անմիջական շփման մեջ գտնվելով մեծ թվով վարակակիրների հետ: «Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով այդ պայմաններում աշխատանքը դիտարկվում է որպես բարձր ռիսկային և վարձատրվում հանրային ծառայության մյուս ոլորտներից ավելի բարձր չափով: Խիստ կարևորելով ՀՀ ԶՈՒ բուժծառայողների, ինչպես նաև բուժկանխարգելման աշխատանքներին աջակցող անձնակազմի սոցիալական ապահովության հիմնախնդիրները՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վարձատրության քաղաքականությունը և դրա լուծմամբ բարձրացնել ռազմաբժշկական ծառայության գրավչությունը՝ այդ կերպ երաշխավորելով թափուր հաստիքների համալրումը և որակյալ կադրերի ներգրավումը: Այս կերպ հնարավոր է համավարակների և համաճարակների ժամանակ էականորեն բարձրացնել ՀՀ ԶՈՒ բուժծառայողների վարձատրությունը և բուժկանխարգելիչ աշխատանքներին ներգրավել որակյալ կադրեր, մինչդեռ ցածր վարձատրությամբ և թափուր հաստիքներով պայմանավորված մյուս բուժծառայողների ծանրաբեռնվածության ավելացումն ուղղակի կամ անուղղակի կերպով բերում է մոտիվացիայի անկման»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: Նկատի ունենալով, որ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը ներգրավված է նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության համավարակի բուժկանխարգելիչ գործընթացում, նպատակահարմար է համարվում ՀՀ ԶՈՒ բուժծառայողներին և բուժաշխատողներին վճարվող ամենամսյա հավելումների չափերը բարձրացնել՝ համապատասխանեցնելով ՀՀ առողջապահական համակարգի այլ բուժաշխատողների վարձատրության չափերի: |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
105Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
191Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
94Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
124Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
106Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
11623.04.2024, 16:18