Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հաստատապես ինքնասպանություն է տեղի ունեցել». ՔԿ փոխնախագահը՝ Կուտոյանի գործի մասին

424
Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 16:25
«Հաստատապես ինքնասպանություն է տեղի ունեցել». ՔԿ փոխնախագահը՝ Կուտոյանի գործի մասին

«Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի գործին՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Հարցին, թե տվյալ գործով նոր հանգմանքներ ի հայտ եկե՞լ են, Մելիքյանը պատասխանեց. «Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլև՝ փորձաքննության»:

Մելիքյանը նշեց, որ գործի վերաբերյալ տվյալներ չհրապարակելը պայմանավորված է հարազատների դիմելու փաստով, իսկ տևողությունը՝ քննչական գործողությունների ծավալով և փորձաքննությունների կատարման ժամկետներով»: